Պաշտոնական

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի գլխավորությամբ քննարկվել են ծանրամարտի Եվրոպայի առաջնության անցկացման հարցեր

1 րոպեի ընթերցում

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի գլխավորությամբ քննարկվել են ծանրամարտի Եվրոպայի առաջնության անցկացման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 14-ին տեղի է ունեցել հանձնաժողովի նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, հանդիպման սկզբում Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջնությանը մնացել են հաշված շաբաթներ և արդեն եզրափակիչ փուլում պետք է հասկանալ, ամփոփել կատարված աշխատանքները և առաջիկա անելիքները:

Ըստ աղբյուրի՝ հանձնաժողովի անդամները քննարկել են ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Մանրամասներ են ներկայացվել յուրաքանչյուր գերատեսչության կողմից կատարված և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ:

Նշվում է, որ Արայիկ Հարությունյանը հանձնարարականներ է տվել առաջիկա անելիքների վերաբերյալ և ընդգծել առաջին անգամ Հայաստանում անցկացվող առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտությունն ու կարևորությունը:

Առաջնությունը Երևանում անցկացվելու է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Առաջնության բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում