Տարածաշրջանային

Ադրբեջանի նախագահն ու ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի նախագահն ու ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը և խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ աղբյուրի՝ Խովաևը Ադրբեջանի նախագահին տեղեկացրել է տարածաշրջան կատարած իր այցի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման բանակցային գործընթացին աջակցելու նպատակով Ռուսաստանի կողմից ձեռնարկված քայլերի մասին:

Ավելի վաղ Իգոր Խովաևը այցելել էր Հայաստան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խովաևի հետ քննարկել էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարմանն ուղղված քայլերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում