Պաշտոնական

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին

2 րոպեի ընթերցում

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից

«Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում հազարամյա պատմություն ունեցող հայ-իրանական ջերմ ու բարիդրացիական կապերը, որոնք անշեղորեն շարունակում են զարգանալ։

Լիահույս եմ, որ առկա սերտ համագործակցությունն ավելի խորացնելու ուղղությամբ երկուստեք գործադրվող հետևողական ջանքերի շնորհիվ մոտ ապագայում կարձանագրենք նորանոր ձեռքբերումներ՝ նպաստելով մեր երկրների միջև փոխվստահության վրա հիմնված բազմաբևեռ հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը»,- ասված է նախագահ Խաչատուրյանի ուղերձում։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին:

«Դարերի խորքից եկող և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական բարիդրացիական կապերն առանձնահատուկ կարևորություն ունեն մեր պետության և ժողովրդի համար։

Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կայուն զարգացման ուղիով ընթացող հարաբերություններն այսուհետ ավելի մեծ բարձունքներ կնվաճեն՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային կայունության»,-ասված է նախագահ Խաչատուրյանի ուղերձում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում