Պաշտոնական

Գիտության կոմիտեի նախագահը կմասնակցի Եվրոպական հանձնաժողովի Միացյալ հետազոտական կենտրոնի կառավարիչների խորհրդի նիստին

1 րոպեի ընթերցում

Գիտության կոմիտեի նախագահը կմասնակցի Եվրոպական հանձնաժողովի Միացյալ հետազոտական կենտրոնի կառավարիչների խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մարտի 1-3-ը կգործուղվի Գերմանիա (Կարլսռուե), որտեղ կմասնակցի Եվրոպական հանձնաժողովի Միացյալ հետազոտական կենտրոնի կառավարիչների խորհրդի նիստին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործուղելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանին 2023 թվականի մարտի 1-3-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Կարլսռուե)՝ Եվրոպական հանձնաժողովի Միացյալ հետազոտական կենտրոնի կառավարիչների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում