Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ գազատար խողովակը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ միակ գազատար խողովակը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունից:
«Այս պահի դրությամբ Հանրապետության գազամատակարարումն ամբողջությամբ դադարեցված է»,- նշված է հաղորդագրության մեջ: