Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է գրեթե 7000-ի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6957-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գերատեսչությանը:

Վաղ առավոտյան Թուրքիայի իշխանությունները հաղորդել էին 5894 զոհի մասին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը մեծ ավերածություններ է արել նաև Սիրիայում: Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է 1250 զոհի և 2054 վիրավորի մասին:

Իր հերթին «Սպիտակ սաղավարտներ» խմբավորումը, որը պաշտոնապես հայտնի է որպես «Սիրիայի քաղաքացիական պաշտպանություն» և գործում է Սիրիայի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքներում, հայտարարել է 1220-ից ավելի զոհի և ավելի քան 2600 վիրավորի մասին: Խմբավորումը Twitter-ի իր էջում նշել է, որ այս թիվը զգալիորեն կաճի, քանի որ հարյուրավոր ընտանիքներ դեռ մնում են փլատակների տակ:

Այսպիսով, երկու երկրներում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 9400-ը:

Հայերեն English Русский

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս