Արցախ

Մասնակի վերականգնվել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը

1 րոպեի ընթերցում

Մասնակի վերականգնվել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասնակի վերականգնվել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, որը փետրվարի 6-ին արգելափակվել էր Ադրբեջանի կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Հաշվի առնելով հանրապետություն մուտք գործող գազի ոչ բավարար ծավալը և ցուրտ եղանակը՝ առաջիկայում կվերականգնվի միայն բնակիչ-սպառողների գազամատակարարումը:

«Արցախգազ» ընկերությունը հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում