ԱԺ նախագահը թերահավատորեն է մոտենում հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ն անհրաժեշտության դեպքում 1-2 օրում առաքելություն կուղարկի Հայաստան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահը վստահ չէ, որ եթե Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայելու համար ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հարց առաջ քաշվի, անդամ երկրներից մեկը վետո չի դնի որոշման վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած մտքին, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է 1-2 օրում առաքելություն ուղարկել Հայաստան, եթե Հայաստանը շահագրգռված լինի:

«Ես վստահ չեմ, որ այդ հնարավորությունը կա, որովհետև ինչպես նույն հարցազրույցում նշվեց՝ այդ կազմակերպությունում կան շատ տարբեր երկրներ, որոնք ունեն իրենց շահերը: Եվ ես վստահ չեմ, որ նրանցից մեկը վետո չի դնի: Բայց մանրամասներին ես տեղյակ չեմ, որովհետև մեզ չեն ասել»,-ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը հիշեցրեց՝ ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի ղեկավարը եթերով իր կարծիքն է ասել Ադրբեջանի, Իլհամ Ալիևի հետ կապված: «Ես չգիտեմ, թե հիմա ինչ է փոխվել: Այն, ինչ մենք ուզում էինք, պահանջում էինք, ընդամենը քաղաքական հստակ գնահատականն էր: Իրենք նույնիսկ քաղաքական հստակ գնահատականից հետ կանգնեցին: Ես շատ թերահավատորեն եմ մոտենում»,-ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը նշեց՝ չի խոսվում «Խովաևի փաստաթղթի» մասին: Նա ընդգծեց, որ ՌԴ-ն՝ ի դեմս ՌԴ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի, ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման տարբերակ, որին ՀՀ-ն իր համաձայնությունն է տվել: «Բայց հետագայում, թե ինչո՞ւ մեր դաշնակից գործընկերները հետամուտ չեղան հենց այդ տարբերակին և հիմա նեղսրտում են դրան հաջորդած Պրահայի համաձայնությունից, կարծում եմ՝ պետք է այդ հարցադրումներն արվեն ու դրա մասին խոսվի»,-եզրափակեց Սիմոնյանը:

Հայերեն العربية English

ՀՀ-ից ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթ

Պուտինը և Ալիևը քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր

Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում

Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը

ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք

Առանձնահատուկ պահանջարկ ունեցող 49 համարանիշերի աճուրդից պետական բյուջե է մուտքագրվել 892 միլիոն դրամ

Մեծ պահանջարկ ունեցող նոր համարանիշերը կարժենան 250 հազարից 8 միլիոն դրամ և կտրամադրվեն առանց աճուրդի. ՆԳՆ

Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում

«Մասնակցային բյուջետավորում» ծրագրով Ամասիայում կհիմնանորոգվեն բազմաբնակարան շենքերի մուտքեր

Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով