Պաշտոնական

Շրջակա միջավայրի փոխնախարար Գաբրիելյանը Ֆրանսիայում կմասնակցի ոլորտային մի շարք միջոցառումների

1 րոպեի ընթերցում

Շրջակա միջավայրի փոխնախարար Գաբրիելյանը Ֆրանսիայում կմասնակցի ոլորտային մի շարք միջոցառումների

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը փետրվարի 6-11-ը կգործուղվի Ֆրանսիա (Փարիզ), որտեղ կմասնակցի ոլորտային մի շարք միջոցառումների։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանին 2023 թվականի փետրվարի 6-11-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ ոլորտային մի շարք միջոցառումների մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում