Հասարակական

Փրկարարներն արգեկափակումից դուրս են բերել երկու բեռնատար

1 րոպեի ընթերցում

Փրկարարներն արգեկափակումից դուրս են բերել երկու բեռնատար

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 5-ին, ժամը 06։39-ին ահազանգ է ստացել, որ Չիվա-Ելփին ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը թեքվել և միակողմանի փակել է ավտոճանապահը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-99-րդ կմ-ին «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Հ․ Պ․) և «ZiL 130» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ժ․ Մ․) մերկասառույցի պատճառով թեքվել և միակողմանի փակել են ավտոճանապարհը։

Նշվում է, որ փրկարարները «ՌԱՖԷԼԳՐԻԳ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ ավտոմեքենաները և մեկ ուղևորի դուրս են բերել արգելափակումից․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում