Սպորտ

Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը Հայաստանում անցկացնելը բազմաթիվ հարցեր կարող է լուծել. Վանոյան

2 րոպեի ընթերցում

Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը Հայաստանում անցկացնելը բազմաթիվ հարցեր կարող է լուծել. Վանոյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելը մի շարք խնդիրների լուծում է համարում:

«Մշտապես մեծ ցանկություն ունեցել ենք Հայաստանում միջազգային մրցաշար անցկացնելու: Հատկապես, որ մարմնամարզությունում լավ արդյունքներ ենք գրանցում: Ֆեդերացիայում քննարկումներից հետո, կառավարության աջակցությամբ ևս դիմեցինք միջազգային ֆեդերացիային: Հասկանում ենք, որ հսկայական ծախսերի հետ է կապված առաջնության հյուրընկալումը: Ի պատիվ ՀՀ կառավարության՝ կարողացանք իրականություն դարձնել մեր մեծ երազանքը` անցկացնել Եվրոպայի առաջնությունը Երևանում: Եվրոպայի առաջնության անցկացումը բազմաթիվ հարցերի կլուծի մարզաձևի ապագայի վերաբերյալ: Կասկած անգամ չունեմ, որ լավագույնների մեկն է լինելու այս մրցաշարը»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վանոյանը:

Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահն ընդգծեց, որ առաջնությունն անցկացնելու ցանկություն ունեին նաև Գերմանիան և Անգլիան: Հայաստանի առաջ դրվել են հստակ պահանջներ, որոնք ընդունող կողմը պետք է կատարի:

Վանոյանն ընդգծեց, որ Եվրոպայի առաջնության ավարտից հետո մարզագույքը առավելագույնս արդյունավետ կբաշխվի մարզերում ևս:

«Հիմնական մրցաշարը կանցկացվի մարզահամերգային համալիրում: Ըստ միջազգային չափանիշների՝ մարզահամալիրը պետք է ունենա 6 հազար նստատեղ, իսկ համալիրն ունի 7 հազար նստատեղ: Մարզումային համալիրը կլինի առանձին, իսկ նախամրցումայինը` կրկին կլինի համալիրում»,-ասաց նա:

Եվրոպայի առաջնության անցկացման ամբողջ ծախսերը հոգալու է կառավարությունը:

Հետևեք մեզ Ինստագրամում

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում