Իջևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան զոհեր և տուժածներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,31 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևան-Գագարին ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, հունվարի 31-ին ժամը 00:12-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 95-րդ կմ-ին «Mercedes-Benz C-Class» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։37-ին, մարվել՝ 00:52-ին: Ավտոմեքենան այրվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ Թ. Ա.-ն (ծնված 1997 թ․) տեղափոխվել է Հրազդանի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ Ն. Գ.-ն (ծնված 1997 թ․)՝ Սևանի ԲԿ: Թ. Ա.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, Ն. Գ.-ինը՝ ծանր կայուն։

Փրկարարներն ավտոմեքենայից մոտ 10 մ հեռավորության վրա հայտնաբերել են վարորդ Գ. Բ.-ի (ծնված 2002 թ․), ուղևորներ Թ. Բ.-ի (ծնված 1997 թ․), Ա. Ք.-ի (ծնված 1997 թ․) դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Հայերեն English

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին

MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով