Պաշտոնական

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարը կմասնակցի «Եվրոգեոգրաֆիքս» կազմակերպության Գլխավոր ասամբլեային

1 րոպեի ընթերցում

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարը կմասնակցի «Եվրոգեոգրաֆիքս» կազմակերպության Գլխավոր ասամբլեային

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և ֆինանսատնտեսագիտական վարչության պետ-գլխավոր հաշվապահ Գևորգ Սարդարյանը մարտի 20-23-ը կգործուղվեն Մալթայի Հանրապետություն (Վալետա), որտեղ կմասնակցեն «Եվրոգեոգրաֆիքս» կազմակերպության Գլխավոր ասամբլեային։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝նրանց գործուղելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 30-ի որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման էջում։

«Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ-գլխավոր հաշվապահ Գևորգ Սարդարյանին 2023 թվականի մարտի 20-23-ը գործուղել Մալթայի Հանրապետություն (Վալետա)՝ «Եվրոգեոգրաֆիքս» կազմակերպության Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով»,- ասված է որոշման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում