Հասարակական

Մարզպետարաններում իրականացվելիք փոփոխությունները ցավոտ չեն լինի. Գնել Սանոսյան

1 րոպեի ընթերցում

Մարզպետարաններում իրականացվելիք փոփոխությունները ցավոտ չեն լինի. Գնել Սանոսյան

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարզպետարաններում առաջիկայում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ: Դրանք հիմնականում բաժինների վերամիավորումներ են ու ցավոտ չեն լինի:

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, հունվարի 30-ին Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ այս մասին նշել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ հիշեցնելով, որ այդ գործընթացը սկսվել է 2019 թվականից:

«Մենք չենք շտապել այդ պրոցեսն արագ իրականացնել և դա կապել ենք նաև համայնքների խոշորացման հետ: Համայնքները միավորեցինք և հիմա այս փուլով փոխում ենք մարզպետարանի կառուցվածքը: Հաշվի առնելով, որ մարզային գործընկերները գիտեին, որ այս պրոցեսը լինելու է՝ հաստիքները հիմնականում թափուր էին մնացել: Մարզպետարաններում գրեթե կրճատումներ չեն լինի՝ տեղեր կան, որ ընդհանրապես կրճատում չի լինի, իսկ տեղեր էլ կան՝ միայն 3-4 հոգի»,-նշեց նախարարը՝ փաստելով՝ կադրային ջարդ չի լինելու:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում