Պաշտոնական

Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Եգիպտոսի նախագահ Ալ-Սիսիին. կայացել են նաև ընդլայնված կազմերով բանակցություններ

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Եգիպտոսի նախագահ Ալ-Սիսիին. կայացել են նաև ընդլայնված կազմերով բանակցություններ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում և տեղադրել համապատասխան տեսանյութ։

Բանակցությունները շարունակվել են նաև ընդլայնված կազմերով։ «Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող բանակցությունները շարունակեցինք նաեւ ընդլայնված կազմերով հանդիպմանը»,- տեսանյութ պարունակող մեկ այլ գրառմամբ տեղեկացրել է ՀՀ վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում