«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ազատագրման 80-ամյակին նվիրված ցուցահանդես

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,27 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի է ունեցել «Շրջափակում. ժամանակների կապը» ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որտեղ ներկայացված էին Սերգեյ Լարենկովի «Անտեսանելի շրջափակված Լենինգրադը» ֆոտոնախագծի նյութերը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Դոմ Մոսկվի» կենտրոնի տարածած հաղորդագրությունից, ցուցահանդեսը նվիրված է Լենինգրադի շրջափակումից ազատագրման՝80 և քաղաքը ֆաշիստական շրջափակումից ամբողջական ազատագրման՝ 79-րդ ամյակին։

Ցուցահանդեսի բացմանը ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարևորել է «հիշողության էստաֆետի» պահպանումն ու փոխանցումը նոր սերունդներին:

«Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը իրական օգնություն է ցուցաբերել Լենինգրադի բնակիչներին՝ ընդունելով շրջափակված քաղաքի ավելի քան 300 երեխաների։ Երևանում կա նաև այդ տարիներին նվիրված հուշարձան, որտեղ ամեն տարի ծաղիկներ ենք խոնարհում։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին այն ամենի համար, ինչ արել են ռազմի դաշտում և թիկունքում», - նշել է դեսպանը։

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն էլ նշել է.

«Հայրենական մեծ պատերազմի տարիներին լենինգրադցիների և քաղաքի պաշտպանների հերոսությունը, տոկունությունը, նրանց ոգու ուժը, նվիրվածությունն ու սերը հայրենիքի հանդեպ մինչև օրս օրինակելի են։ Փորձությունների, սխրանքների և ընդհանուր հաղթանակների հիշողությունը համախմբել և միավորել է մեր ժողովուրդներին: Այսօր մեր խնդիրն է երիտասարդ սերնդին դաստիարակել մեր նախնիների հերոսական օրինակներով»:

Ցուցահանդեսին ներկա էին ԱԺ պատգամավոր, Հայաստանում ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը, ՀՀ-ում Բելառուսի դեսպանության ավագ խորհրդական Սերգեյ Տրոցյուկը, Հայրենական մեծ պատերազմի վետերան, ՀՀ վաստակավոր ուսուցիչ Ռոզալիա Աբգարյանը: Նրանք բոլորն ընդգծել են նման միջոցառումների կարևորությունը՝ խորհրդային ժողովրդի սխրանքների մասին հիշողությունը պահպանելու և սերունդներին փոխանցելու գործում։

Ցուցահանդեսի պատվավոր հյուրը շրջափակված Լենինգրադի բնակիչ Գալինա Պետուխովան էր։

«Չէի կարող բաց թողնել իմ հայրենի քաղաքին նվիրված ցուցահանդեսի բացումը։ Նայելով ներկայացված լուսանկարներին՝ կարծես կրկին հայտնվեցի շրջափակված քաղաքում և վերապրեցի այդ ամենը։ Այս ցուցահանդեսը պետք է ցույց տալ բոլորին, խոսել և պատմել, և ոչ մի դեպքում չպետք է մոռանալ տեղի ունեցածը», – նշել է Գալինա Պետուխովան՝ շնորհակալություն հայտնելով «Դոմ Մոսկվի» կենտրոնին Հայրենական մեծ պատերազմի վետերանների նկատմամբ մշտական ուշադրության և նման միջոցառումների կազմակերպման համար ։

Ցուցահանդեսում ներկայացված էին տասնյակ ֆոտոկոլաժներ, որտեղ ճշգրտությամբ համադրված են նույն վայրի կադրերը, բայց լուսանկարված տարբեր ժամանակներում՝ Լենինգրադի շրջափակման տարիներին և 21-րդ դարի սկզբին։

Լենինգրադի շրջափակումից ազատագրման80 և քաղաքը ֆաշիստական շրջափակումից ամբողջական ազատագրման 79-րդ ամյակին նվիրված միջոցառումները կշարունակվեն. հունվարի 31-ին. ժամը 14։00-ին տեղի կունենա կլոր սեղան քննարկում, ժամը 15։00-ին՝ վավերագրական ֆիլմի ցուցադրություն։

Հայերեն English Русский

Արարատում կկառուցվի 2 բազմաբնակարան շենք՝ 198 բնակարանով. 48-ը կտրամադրվի տարիներ շարունակ բնակարանի սպասող ընտանիքներին

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի 26 աշխատանք ավարտվել է

Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Կառավարությունը 43 մլն դրամ է հատկացրել «Մերիդիան» էքսպո կենտրոնի հարակից տարածքի ասֆալտապատման համար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Մոնղոլիայի միջև վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը

ՀՀ կառավարության նիստ

Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին

Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Երևանի քաղաքապետը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին

Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին