Քաղաքականություն

Տեղի է ունեցել Քրիստինա Քվինի երդմնակալությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել Քրիստինա Քվինի երդմնակալությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել Քրիստինա Քվինի երդմնակալության արարողությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:

«Քրիստինա Ա․ Քվինի երդմնակալությունը դեսպանի պաշտոնում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի ներկայությամբ։ Շնորհավորում ենք դեսպան Քվինին»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

2022 թվականի դեկտեմբերի 13-ին ԱՄՆ Սենատը հաստատել էր Քրիստինա Քվինի թեկնածությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Մինչ այդ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր Լին Թրեյսին, ում թեկնածությունն էլ Սենատը հաստատել էր ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում