Պաշտոնական

Հայաստանում սպասում ենք Կատարի էմիրի պատմական այցելությանը. Ալեն Սիմոնյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանում սպասում ենք Կատարի էմիրի պատմական այցելությանը. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ,25 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Կատարի Պետության մայրաքաղաք Դոհայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ պատվիրակության անդամ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել են Կատարի Զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալիֆա բին Ջասեմ ալ-Քուարին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Ազգային ժողովից, Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով Կատարի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի հետաքրքրվածությանը, թվարկել է Հայաստանի կողմից ոլորտային մի շարք առաջնահերթություններ: Նրա խոսքով՝ համագործակցության մեծ հնարավորություն կա մշակույթի, առողջապահության եւ կրթության ոլորտներում, որոնք էլ Կատարի Զարգացման հիմնադրամի գերակա ռազմավարական ճյուղերն են:

Անդրադառնալով գիտակրթական, մշակույթի ոլորտում փոխգործակցության հեռանկարին` ՀՀ ԱԺ նախագահը հիշատակել է Մատենադարանում պահվող արաբատառ բազմահազար ձեռագրերն ու գրքերը` առաջարկելով համատեղ գիտահետազոտական աշխատանքներ եւ փոխադարձ ցուցադրություններ կազմակերպել:

Հիմնադրամի տնօրենը նշել է, որ իրենք յուրաքանչյուր ոլորտում կարեւորում են մարդկային ռեսուրսը, ինչի հիմքով էլ կկազմվեն առաջիկա հնարավոր համագործակցության նախագծերը եւ կքննարկվեն Հայաստանի համապատասխան ոլորտների պատասխանատուների հետ:

«Հայաստանում սպասում ենք Կատարի Պետության էմիր, Նորին մեծություն շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թհանիի պատմական այցելությանը: Ցանկալի կլինի այցից առաջ որոշակի առարկայական ծրագրեր մշակել»,- եզրափակել է Ալեն Սիմոնյանը:

ՀՀ առողջապահության նախարարը ներկայացրել է առողջապահության ոլորտում հնարավոր ներդրումներին նպաստող կարեւոր օղակների վերաբերյալ հակիրճ տեղեկություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում