Պաշտոնական

ՀՀ ՊԵԿ ներկայացուցիչը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի նիստին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊԵԿ ներկայացուցիչը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի նիստին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի (կենտրոնի) պետ Կարեն Բալայանը կմասնակցի Ռուսաստանի Պետրոզավոդսկ քաղաքում կայանալիք՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի 26-րդ նիստին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կարեն Բալայանին ՌԴ գործուղելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի (կենտրոնի) պետ Կարեն Բալայանին 2023 թվականի փետրվարի 13-17-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Պետրոզավոդսկ)՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի 26-րդ նիստին մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում