Հասարակական

Գյումրիում հրդեհի հետևանքով քաղաքացի է տուժել

1 րոպեի ընթերցում

Գյումրիում հրդեհի հետևանքով քաղաքացի է տուժել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 24-ին, ժամը 17:37-ին ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի Աղայան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է 17:52 -ին, մարվել՝ 18:52-ին: Տան նկուղում այրվել են կենցաղային իրեր (մոտ 8 քմ) և ջերմահարվել մուտքի դուռը: Քաղաքացի Մ. Ղ.-ին (ծնված 1952 թ.) շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում