Պաշտոնական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Եվրասիական տարածքում կլիմայական օրակարգին նվիրված միջոցառմանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Եվրասիական տարածքում կլիմայական օրակարգին նվիրված միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տարածքում կլիմայական օրակարգի համակարգված մոտեցումների մշակման վերաբերյալ միջոցառմանը մասնակցելու։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 23-ին կայացրած որոշումից, որը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին 2023 թվականի հունվարի 24-25-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Եվրասիական տարածքում կլիմայական օրակարգի համակարգված մոտեցումների մշակման վերաբերյալ միջոցառմանը մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում