Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և պետական խորհրդի նախագահին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանին՝ չինական Նոր տարվա առիթով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Սի Ծինփինին ուղղված ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Թույլ տվեք իմ ջերմագին շնորհավորանքներն ու անկեղծ մաղթանքները հղել Ձեզ չինական Նոր տարվա կապակցությամբ։

Չինաստանում ավանդական և միաժամանակ արդիական ու ամենասիրված այս ընտանեկան տոնը թող առողջություն, նոր ձեռքբերումներ և ուրախություն բերի բոլոր ընտանիքներին։

Ինչպես տեղյակ եք, անցյալ տարի լրացավ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և այդ առնչությամբ համոզված եմ, որ այս տարիների ընթացքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում գրանցված փոխշահավետ համագործակցության արդյունքներն առաջիկայում կբազմապատկվեն՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ թույլ տվեք ևս մեկ անգամ անկեղծորեն շնորհավորել Ձեզ Լուսնային Նոր տարվա կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ չին ժողովրդին՝ առաջընթաց և բարգավաճում»:

Լի Կեցյանին ուղղված ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ։ Ընտանիքի վերամիավորման այս տոնը խաղաղություն և ներդաշնակություն թող բերի Չինաստանի ժողովրդին:

Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ սերտ համագործակցության կայուն և հետևողական զարգացումը: Անցյալ տարի լրացավ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և այդ առնչությամբ մեծապես հավատացած և լիահույս եմ, որ այսուհետ ևս համատեղ ջանքերով առավել կամրապնդենք և կխորացնենք մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն և բարօրություն»:

Հայերեն Français Русский

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները