ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 20-ին, ժամը 16:56-ին ահազանգ է ստացել, որ Էջմիածին-Զվարթնոց ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Էջմիածին-Զվարթնոց ավտոճանապարհի առաջին կմ-ին բախվել են «Mercedes Sprinter» և «GAZel» մակնիշների ավտոմեքենաները։
Ըստ ՆԳՆ ՓԾ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և մեկ տուժած։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։