Վարչապետը հանձնարարել է սկսել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության մշակումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, դրանց դեմ պայքարի և առկա խնդիրների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետին ներկայացվել են վերոնշյալ թեմայի առնչությամբ կատարված ուսումնասիրության արդյունքները, որում անդրադարձ է արվում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված իրավիճակին, դրանց տարածվածությանը, դեպքերի հայտնաբերելիությանը, բացահայտման վիճակագրությանը և այլն: Քննարկվել են պետական քաղաքականության շրջանակում իրականացվող վերահսկողական միջոցառումներն ու քայլերը:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է այս ոլորտում ռազմավարության մշակումը և հանձնարարել սկսել այդ ուղղությամբ աշխատանքները:

Հայերեն English Français Русский