Հասարակական

Հրշեջները մարել են Սպիտակի տներից մեկում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Սպիտակի տներից մեկում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 19-ին, ժամը 14։39-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Սպիտակ քաղաքի Խնկոյան փողոցի տներից մեկում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խնկոյան փողոցի տներից մեկի երկրորդ հարկում. տուժածներ չկան:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։58-ին, մարվել՝ 15։25-ին։ Այրվել են տան պատերից մոտ 4 քմ հատված, տանիքից մոտ 4 քմ փայտե կառուցատարրեր և ջերմահարվել՝ մոտ 10 քմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում