Հասարակական

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանը ցավակցել է 15 զինծառայողի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանը ցավակցել է 15 զինծառայողի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը ցավակցել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան կապակցությամբ:

«Շատ տխուր լուր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում բռնկված հրդեհի մասին, որը 15 զինծառայողի կյանք խլեց։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրանց հարազատներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում գրել է Գալագերը։

2023թվականիhունվարի 19-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով նույն վաշտի 15 զինծառայող մահացել է,երեքզինծառայող ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։Նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է վառարանը ավտոբենզինով վառելու պատճառով։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում