Հասարակական

Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում ինքնաշեն տնակ է այրվել

1 րոպեի ընթերցում

Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում ինքնաշեն տնակ է այրվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 18-ին, ժամը 16:25-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի սկզբնամասում այրվում է վագոն-տնակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։35-ին, մարվել՝ 17։09-ին։

Սայաթ-Նովա գյուղի Նոր թաղամաս 8-րդ փողոցի սկզբնամասում այրվել է ինքնաշեն տնակ՝ մոտ 15 քմ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում