Իրանում երկրաշարժի հետևանքով տուժել է 120 մարդ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 120 մարդ Է տուժել, որոնք փորձել են փախչել տարերքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Արևմտյան Ադրբեջանի նահանգի Կարմիր մահիկի ընկերությանը։

Չորեքշաբթի օրը Եվրոպական Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ տեղի ժամանակով ժամը 13:38-ին 5,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի Արևմտյան Ադրբեջանի նահանգի Խոյ քաղաքից 15 կմ դեպի հարավ-արևմուտք և Ուրմիա քաղաքից 107 կմ հեռավորության վրա:

«Տուժածների թիվն այս պահին, ինչպես հաղորդվում է, 120 Է: Նրանք վնասվածքներ են ստացել փախուստի փորձ կատարելու ժամանակ», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ երկրաշարժից տուժած շրջաններում անցկացվում Է իրավիճակի գնահատում։ Տուժել Է առնվազն 12 բնակավայր։ Գրանցվել Է առնվազն հինգ հետցնցում։

Ցնցումները զգացվել են նաև Հայաստանում: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 14:19-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:19-ին) Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է հյուսիսային լայնության 40.63⁰ և արևելյան երկայնության 44.95⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ:

Հայերեն Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ