Հասարակական

Հայաստանում գրանցվել է 2.3 մագնիտուդով երկրաշարժ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում գրանցվել է 2.3 մագնիտուդով երկրաշարժ

ԵՐԵՎԱՆ,18 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 14:19-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:19-ին) Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է հյուսիսային լայնության 40.63⁰ և արևելյան երկայնության 44.95⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա և Ծովագյուղ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում