Քաղաքականություն

Ադրբեջան-Հայաստան սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու պատրաստակամությունը մնում է. Լավրով

1 րոպեի ընթերցում

Ադրբեջան-Հայաստան սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու պատրաստակամությունը մնում է. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահման Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելություն ուղարկելու մտադրությունը դեռ ուժի մեջ է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2022 թ.-ին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

«Մենք մինչև հիմա պատրաստ ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման», - մեջբերում է նրա խոսքը ТАСС գործակալությունը։

Լավրովը հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին ԵՄ առաքելությունը կարող է հակաարդյունավետ լինել, եթե Բաքուն համաձայնություն չտա դրան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում