Արցախ

16 երեխա Հայաստանից վերադարձել է Արցախ

1 րոպեի ընթերցում

16 երեխա Հայաստանից վերադարձել է Արցախ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանում մնացած արցախցի 16 երեխաներ վերադարձել են Արցախ ու միավորվել իրենց ընտանիքների հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է հաղորդավար Էրիկ Անթառանյանը, ով այս պահին գտնվում է Ստեփանակերտում։

Արցախ են վերադարձել այն երեխաները, որոնք Երևան էին ժամանել «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին դահլիճից հետևելու համար և չէին կարողացել տուն վերադառնալ, քանի որ Ադրբեջանը փակել էր Լաչինի միջանցքը։

«Ավտոբուսն արդեն ժամանեց Ստեփանակերտ։ 16 երեխա Եվրատեսիլի հայտնի խմբից կարողացան վերջապես միավորվել իրենց ծնողների հետ։ Լուրն այսօր էր հասել, և որևէ մեկը չէր ուզում այդ մասին հայտնել, մինչև երեխաները Ստեփանկարետ չհասնեին։ Շնորհավորում եմ բոլորիս, 16 երեխա այսօր միավորվեց իրենց ընտանիքների հետ»,- նշում է Անթառանյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում