Տնտեսություն

ՀՀ ֆինանսների նախարարը և ԵՆԲ տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության հարցերի լայն շրջանակ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ֆինանսների նախարարը և ԵՆԲ տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության հարցերի լայն շրջանակ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հունվարի 17-ին հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մացիեյ Ցզուրայի գլխավորած պատվիրակության հետ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել պետական պարտքի սպասարկման ռազմավարությանը, մակրոտնտեսական կայունությանը, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Երևանի էներգախնայողության և տրանսպորտային համակարգի բարելավմանն ուղված ծրագրերին:

Ըստ աղբյուրի՝ նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ շարունակական համագործակցության շրջանակը և կարևորել է դրա ամրապնդման ու ընդլայնման հնարավորությունները:

Մացիեյ Ցզուրան շնորհակալություն է հայտնել արդյունավետ և կառուցողական փոխգործակցության ապահովմանն ու շարունակական բարելավմանն ուղղված պատրաստակամության համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում