Հանրային քննարկման է դրվել Մարտունի համայնքի 2023 թվականի բյուջեի նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մշակույթի տանը հանրային քննարկման է դրվել Մարտունի համայնքի 2023 թվականի բյուջեի նախագիծը, որը ներկայացրել են Մարտունի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վահագն Դավթյանը եւ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի պետ Թաթուլ Դավթյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, հանրային քննարկմանը մասնակցել են ֆինանսատնտեսական գծով մասնագետներ, համայնքապետարանի աշխատակիցներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, համայնքի բնակիչներ եւ շահագրգիռ այլ անձինք։

Ըստ ներկայացված տեղեկանքի՝ Մարտունի համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծում եկամուտները եւ ծախսերը նախատեսվել են 3 միլիարդ 530 միլիոն 410 հազար դրամի չափով, որը գերազանցում է նախորդ տարվա բյուջեն մոտ 11,2 տոկոսով, կամ՝ 356 միլիոն դրամով։ Սեփական եկամուտները կազմում են շուրջ 864 միլիոն դրամ, պաշտոնական դրամաշնորհները՝ 2 միլիարդ 684 միլիոն 355 հազար դրամ։

«2023 թվականին մեր համայնքի բնակավայրերում նախատեսվում է իրականացնել ասֆալտապատում, սալարկման աշխատանքներ, լուսավորության ցանցի ընդլայնում, խմելու եւ ոռոգման ջրի համակարգերի կառուցում եւ վերանորոգում, Մարտունի քաղաքում բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում, համայնքում ապաստարանների կառուցում, գույքի եւ տեխնիկայի ձեռքբերում, բնակավայրերի մշակույթի տների եւ մանկապարտեզների հիմնանորոգում։ Հավելենք, որ 2022 թվականից առկա են նաեւ անավարտ ծրագրեր, որոնք կֆինանսավորվեն 2023 թվականին։ Մասնակիցները հավանություն տվեցին բյուջեի նախագծին, որը քվեարկության կդրվի Մարտունի համայնքի ավագանու առաջիկա նիստին եւ, ամենայն հավանականությամբ, կընդունվի»,-ներկայացրեց համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վահագն Դավթյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետն ու Ղրղզստանի նախագահը հանդես են եկել հայտարարություններով

Եվրոպական ինդեքսներն աճել են - 16/10/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 16/10/26