Թուրքիան պատրաստ Է Հունգարիային մատակարարել HIMARS համակարգի այլընտրանքային տարբերակը. թուրք նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարան պատրաստ է Բուդապեշտի հետ քննարկել համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) մատակարարման տարբերակները՝ որպես ամերիկյան HIMARS-ի այլընտրանք։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքը Հունգարիայում, որտեղ այդ երկրի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ մասնակցել է տնտեսական համագործակցության երկկողմ հանձնաժողովի նիստին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:

«Ես չգիտեմ՝ արդյոք Հունգարիան քայլեր կձեռնարկի (HIMARS գնելու հարցում), բայց կասեմ հետևյալը` Թուրքիայում մենք այլընտրանքային համակարգեր ենք արտադրում: Եթե (Հունգարիան) համապատասխան կարիք ունենա, ապա մենք պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այս համատեքստում», - նախարարի խոսքը մեջբերել Է TGRT հեռուստաալիքը:

Ըստ հեռուստաալիքի՝ Սիյարտոն դրան ի պատասխան հստակեցրել է, որ իր բանակի համար սպառազինություններ գնելու տարբերակները քննարկելիս Հունգարիան, բնականաբար, առաջին հերթին դիմում է ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներին, այդ թվում՝ Թուրքիային։ ՀԿՌՀ-ներ գնելու տարբերակների վերաբերյալ նա ասել Է, որ կան առաջարկներ, որոնք գտնվում են գնահատման փուլում. գնահատումը նախ անցկացնում է պաշտպանության նախարարությունը, այնուհետև՝ կառավարությունը։

2022 թ. փետրվարին Հունգարիան բանակի արդիականացման և նոր սպառազինությունների գնման ծրագրի շրջանակներում հետաքրքրություն Է ցուցաբերել ԱՄՆ-ից HIMARS համակարգեր ձեռք բերելու հարցում։

Գործակալությունը նշում է, որ դատելով բաց աղբյուրներից՝ Հունգարիայի զինված ուժերի սպառազինության մեջ չկան համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Ընդ որում, Թուրքիան դրանք արտադրում է: Մասնավորապես, դա Roketsan ընկերության T-122 համակարգն է։

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա