ՀՀ 4-րդ նախագահի «Փոքր երկրների ակումբ»-ն այս տարվա ամենասպասված 15 գրքերի շարքում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,17 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի հեղինակած նոր՝ «The Small States Club» («Փոքր երկրների ակումբ») գիրքը հայտնվել է 2023 թվականի ամենասպասված 15 գրքերի շարքում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, ցանկը կազմել է հեղինակավոր Diplomatic Courier-ը` հարթակ, որտեղ քննարկվում են միջազգային հարաբերություններին, դիվանագիտությանը, տեխնոլոգիաներին, կլիմային, բիզնեսին առնչվող կարևորագույն հարցերն ու ոլորտի հեռանկարները։

«The Small States Club» («Փոքր երկրների ակումբ») գիրքը, որը լույս կտեսնի 2023 թվականին, պատմում է այն մասին, թե ինչպես կարող են փոքր երկրներն իրենց հաստատուն ու վճռական դերակատարումն ունենալ միջազգային ասպարեզում։

«Ավելի փոքր չափերը թույլ են տալիս ունենալ արձագանքելու ավելի մեծ կարողություն, փորձարկումներ ու նորարարություններ անելու հնարավորություն, ինչպես նաև քաղաքական փոփոխությունները չափել շատ ավելի արագ, քան իրենց ավելի խոշոր գործընկերները։ Իհարկե, փոքր լինելն ունի նաև բացասական կողմեր, որոնցից «նավարկությունը» միջազգային հարթակներում վերջին տեղում չէ, հարթակներ, որոնք ստեղծված են ու գործում են ի շահ ավելի խոշոր երկրների։ Ասում են՝ Սարգսյանի գիրքը մասամբ հուշագրություն է և մասամբ՝ հարգանքի տուրք Հայաստանին, երկիր, որն առաջիկա տարիների պարտադիր այցելությունների իմ ցանկում է»,- գրքի մասին այսպես է գրում հոդվածի հեղինակ Ջոշուա Հումինսկին։

«The Small States Club» գրքի հրատարակիչ Hurst ընկերությունը գրքի մասին համառոտագրում նշում է, որ այն ավարտվում է Հայաստանի մասին պատումով.

«Որպես կիսով չափ հուշագրություն, կիսով չափ մանիֆեստ՝ այն հուզիչ հայացք է աշխարհի ամենահին քրիստոնեական երկրին, որը միաժամանակ ներկայացնում է հնագույն քաղաքակրթություն, փոքր պետություն և համաշխարհային ազգ»:

Հայերեն English Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն