Պաշտոնական

Փոխվարչապետ Գրիգորյանը և ՎԶԵԲ փոխնախագահը մտքեր են փոխանակել ՀՀ-ում ենթակառուցվածքների զարգացման հարցերի շուրջ

1 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Գրիգորյանը և ՎԶԵԲ փոխնախագահը մտքեր են փոխանակել ՀՀ-ում ենթակառուցվածքների զարգացման հարցերի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) քաղաքականության և գործընկերության գծով փոխնախագահ Մարկ Բոումենի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը և համագործակցության հնարավոր նոր ուղղությունները: Փոխվարչապետն առանձնահատուկ կարևորել է ՎԶԵԲ համագործակցությունը մասնավոր հատվածի հետ՝ շեշտելով դրա կարևորությունը Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման և բիզնեսների թափանցիկության բարձրացման տեսանկյունից:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես, ճանապարհաշինարարության և էներգետիկայի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել ՎԶԵԲ դերին նաև ֆոնդային շուկայի զարգացման գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում