Տնտեսություն

ՀՀ ֆինանսների նախարարը և ՎԶԵԲ փոխնախագահն անդրադարձել են ընթացիկ և առաջիկա ծրագրերին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ֆինանսների նախարարը և ՎԶԵԲ փոխնախագահն անդրադարձել են ընթացիկ և առաջիկա ծրագրերին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հունվարի 16-ին հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) քաղաքականության և գործընկերության հարցերով փոխնախագահ Մարկ Բոումենի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Մատտեո Պատրոնեն, ՎԶԵԲ Կովկասի հարցերով տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենը, ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին և ՀՀ ՖՆ ներկայացուցիչներ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, իր խոսքում կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես, Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող ոլորտներում ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը:

ՎԶԵԲ փոխնախագահ Բոումենն իր հերթին շնորհավորել է նախարար Հովհաննիսյանին պատասխանատու պաշտոնի ստանձնման առթիվ և մաղթել արգասաբեր գործունեություն:

«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՎԶԵԲ կողմից ֆինանսավորվող ինչպես ընթացիկ, այնպես էլ առաջիկա ծրագրերին՝ պետական և մասնավոր ոլորտներում: Կողմերը մտքեր են փոխանակել նոր պոտենցիալ ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ, մասնավորապես խոսվել է մասնավոր հատվածին պետական աջակցության հարցերում համատեղ ծրագրերի մշակման և փորձի փոխանակման անհրաժեշտության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխգործակցությունը հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում