Տնտեսություն

Տեղաբաշխվել են 5 միլիարդ դրամ ծավալով պետական կարճաժամկետ զեղչատոկոսային պարտատոմսեր

1 րոպեի ընթերցում

Տեղաբաշխվել են 5 միլիարդ դրամ ծավալով պետական կարճաժամկետ զեղչատոկոսային պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին տեղաբաշխվել են 2024 թվականի հունվարի 15-ին մարվող պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 5 միլիարդ դրամ ծավալով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 18 միլիարդ 367 միլիոն 500 հազար դրամ, միջին կշռված եկամտաբերությունը` 11.77 տոկոս:

ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել առցանց եղանակով՝ www.gp.minfin.am կայքի միջոցով կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝

Ամիրյան 23/1

Տիգրան Մեծի 24

Կոմիտաս 49:

Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում:

Պետական պարտատոմսերի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.minfin.am ինտերնետային կայքից:

Հեռախոսներ՝ 011 910 422 և 011 910 416»,- ասվում է հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում