Հասարակական

Հրշեջները մարել են Կապանի շենքերից մեկի բնակարանում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Կապանի շենքերից մեկի բնակարանում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 15-ին, ժամը 13:06-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Մ․ Հարությունյան փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարաններից մեկում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 13։43-ին, մարվել՝ 14։00-ին։ Այրվել են բնակարանի փակ պատշգամբը և կից սենյակը (մոտ 12 քմ)՝ գույքով․ տուժածներ չկան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում