Հասարակական

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք

1 րոպեի ընթերցում

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 15-ին, ժամը 02։44-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Նորաշեն թաղամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել փոսը, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Խ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել շենքի համար փորված հիմքի փոսը (մոտ 2 մ խորությամբ)․ տուժածներ չկան։

Ըստ աղբյուրի՝ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում