Տարածաշրջանային

Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները Մոսկվայում կքննարկեն աշխարհում հացահատիկի արդար բաշխման հարցը

1 րոպեի ընթերցում

Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները Մոսկվայում կքննարկեն աշխարհում հացահատիկի արդար բաշխման հարցը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչները Մոսկվայում հանդիպում կունենան՝ քննարկելու աշխարհում հացահատիկի արդար բաշխման հարցը՝ պարենային ճգնաժամը կանխելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 10-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի պաշտոնյաների, համապատասխան կազմակերպությունների ռուս խոշոր արտահանողների, իրանցի և թուրք ներմուծողների մասնակցությամբ:

Նշվում է, որ հանդիպմանը կքննարկվեն հացահատիկի մատակարարման հետ կապված խնդիրներն ու խոչընդոտները, այդ թվում՝ բանկային, ֆինանսական, լոգիստիկ և մաքսային հարցեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում