Պաշտոնական

Հայաստանի և Գերմանիայի նախագահները քննարկել են Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամին առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Գերմանիայի նախագահները քննարկել են Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ,13 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին, մանրամասն քննարկել Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամին առնչվող հարցերը, մտքեր փոխանակել խնդրի հանգուցալուծման շուրջ:

ՀՀ նախագահը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը միտված Հայաստանի քայլերը, վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը կատարել եռակողմ հայտարարություններից բխող բոլոր պարտավորությունները՝ նույնն ակնկալելով ադրբեջանական կողմից:

Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն, իր լիակատար աջակցությունն արտահայտելով խաղաղ գործընթացի, նշել է, որ Գերմանիան պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել ստեղված իրավիճակի կարգավորման և խաղաղության հաստատման ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում