ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 12-ին, ժամը 13:01-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Խոտ գյուղի 2-րդ փողոցի սկզբնամասում այրվում է անասնագոմ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խոտ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15։05-ին, մարվել՝ 15:54-ին։ Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ40 քմ) ևտանիքում կուտակած անասնակերը (մոտ 350 հակ):