Երևանում ներկայացվեց «Ատենագրութիւն Քաղաքական ժողովոյ Ատանայի» գիրքը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ատենագրութիւն Քաղաքական ժողովոյ Ատանայի» գրքի լույս ընծայմամբ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունն ու Մատենադարանը սկիզբ են դնում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության թեմերին վերաբերող գործերի բնագրերի պատրաստմանն ու հրատարակությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին հատորի շնորհանդեսը տեղի ունեցավ հունվարի 12-ին Մատենադարանում:

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի խոսքով՝ այսօր հասարակական գիտությունները, հատկապես, պատմագիտությունը քաղաքականության գերին են դարձել: Ըստ նրա՝ երբեմն արևի լույսի պես պարզ ու հստակ տեղեկություններն անգամ կասկածի տակ են դրվում: «Արխիվային փաստաթղթերը, վավերագրերն էլ ավելի մեծ նշանակություն են ստանում հատկապես այն տարածաշրջաններում, որոնք հայաթափված են, իսկ այս գիրքն անդրադառնում է 20-րդ դարի սկզբի Ադանայի հայության ներքին կյանքին: «Ատենագրութիւն Քաղաքական ժողովոյ Ատանայի» գրքում տասը տարվա պատմությունն է»,- շեշտեց նա և հավելեց՝ գիրքը Մատենադարանի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հետ ձեռք բերված համագործակցության համաձայնագրի գործնական արդյունքն է:

Նախատեսում են ոչ միայն հրատարակչական, այլև այլ բնագավառներում աշխատել. համատեղ հետազոտություններ, Անթիլիասում պահվող ձեռագրերի թվայնացում, վերականգնում և այլն:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Կիլիկիա» մատենադարանի տեսուչ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանի հավաստիացմամբ՝ հատորն ունի աղբյուրագիտական արժեք: «Այն նկարագրում է 1905-1915 թվականներին հայ ժողովրդի ներքին կյանքը, դժվարությունները, տագնապները, Կիլիկիայում մեր գոյության ու գործունեության ապացույցները: Կարևոր է նաև հայ եկեղեցու պատմության համար: Այս գրքում Հայ եկեղեցու, որն ունի Նվիրապետական չորս աթոռներ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն, Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն, ԿոստանդնուպոլսիՀայոց Պատրիարքություն, պատմության ուսումնասիրության ժամանակակից նյութերն են: Ներկայացվում են ազգային սահմանադրության գործնական արտահայտությունները, այն, թե ինչ է ազգային սահմանադրությունը և ինչպես է այն կիրառվել ազգային կյանքը կազմակերպելու մեջ»,- շեշտեց Գերի. Տ. Շահան Առք. Սարգիսյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել գրքի հրատարակման գործում:

Պատմական գիտությունների թեկնածու, Մատենադարանի աշխատակից Արմեն Մալխասյանն ասաց՝ աշխատությունն ընդգրկում է 1905 թվականի մարտի 2-ից մինչև 1915 թվականի ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածի արձանագրությունները, որոնք Ադանայի Հայոց թեմի առաջնորդության ներքո ապրող բնակչության ազգային կյանքն արտացոլող ու ադանահայության ժողովրդավարության մակարդակի մասին վկայող բացառիկ փաստագրերից են:

«Այն պարունակում է նաև կրոնական ժողովի և տնտեսական խորհրդի համատեղ խառը նիստերի արձանագրություններ: 1909 թվականի մարտի 1-ից մինչև 1910 թվականի հունվարի 1-ը քաղաքական ժողովի նիստեր տեղի չեն ունեցել, ինչը պայմանավորված է եղել 1909 թվականին Ադանայի և Հալեպի նահանգներում տեղի ունեցած կոտորածներով և դրանց հաջորդող՝ ադանահայության ծանր վիճակով: Հրատարակությունը վերջում ունի ծանոթագրություններ՝ անձինք, վայրեր, հաստատություններ, հոդվածներ, օտար բառերի բացատրություններ և այլն, ինչպես նաև անձնանունների, տեղանունների, օգտագործած գրականության ցանկեր ու առարկայական ցուցիչ»,- պատմեց Մալխասյանը:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն