Զելենսկին Լեհաստանի և Լիտվայի նախագահների հետ պայմանավորվել է Ուկրաինային աջակցելու հարցում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան և Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան Վլադիմիր Զելենսկու հետ հունվարի 11-ին Լվովում ստորագրել են համատեղ հռչակագիր, որը նախատեսում է Ուկրաինային ռազմական, տեխնիկական և մարդասիրական աջակցություն Վիլնյուսից և Վարշավայից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հունվարի 11-ին հայտնել են Զելենսկու գրասենյակից։

Գրասենյակի տեղեկատվության համաձայն՝ փաստաթուղթը սահմանում է Լյուբլինյան եռանկյունու համագործակցության առաջնահերթ ոլորտները։

Փաստաթղթում նշվում է Լիտվայի և Լեհաստանի մտադրությունը՝ շարունակել հզոր ռազմական, տեխնիկական, պաշտպանական, հումանիտար և այլ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: Համատեղ հռչակագրում աջակցություն է արտահայտվում խաղաղության գլոբալ բանաձևի գագաթնաժողովի գումարմանը՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայացրած խաղաղության ծրագրին միջազգային աջակցությունը համախմբելու համար:

Զելենսկու գրասենյակը հավելել է, որ հռչակագրի ստորագրումը ամրագրում է Լիտվայի և Լեհաստանի աջակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարներին։

Հայերեն Русский

Երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում․ ՆԳՆ

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ պետք է անել արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելու համար

Սաուդյան Արաբիան արձագանքել է Գազայի հատվածի կառավարումը ստանձնելու մասին Թրամփի հայտարարություններին

Թրամփը հայտարարել է, որ կայցելի Գազա, Իսրայել և Սաուդյան Արաբիա

ԱՄՆ-ն դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից, կդիտարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ին հետագա անդամակցությունը

Միգուցե առաջիկայում գնանք խաղային ոլորտի ընկերությունները փակելու ճանապարհով. ՔՊ պատգամավոր

«Պատկերային լուծումները Սուրենյանցի կտավներում». Մոսկվայում ներկայացվել են հայ անվանի արվեստագետի ստեղծագործական յուրահատկությունները

Մերձավանում կրակոցներ են հնչել․ կա մեկ զոհ և մեկ վիրավոր

Պատգամավորն առաջարկում է բարձրացնել շահումով խաղերի ոլորտի կազմակերպությունների հարկային բեռը

Զելենսկին հայտարարել է, որ մարտերի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են 45 100 զինծառայողի