Եվրոպա

Շվեդիայի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Շվեդիայի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

Շվեդիայի կենտրոնական Էռեբրու քաղաքի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել։ Հինգ մարդ տուժել է, սակայն նրանց վնասվածքների աստիճանը հայտնի չէ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իրավապահներին։

Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 13։00-ից առաջ։ Իշխանությունները բնակիչներին հորդորել են հեռու մնալ դպրոցի տարածքից, ինչպես նաև մնալ ներսում։ 

«Այս պահին սա դիտարկվում է որպես մահափորձ, հրկիզում և զենքով ծանր հանցագործություն»,- հայտնել է ոստիկանությունը։

Մոտակա դպրոցների աշակերտներին հեռացնում են հրաձգության վայրից։

«Վտանգը դեռ չի անցել։ Հանրությունը պետք է շարունակի հեռու մնալ», - հավելել է ոստիկանությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում