ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացրել է պետական խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի եկամտաբերության տվյալները
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ Գանձապետական պահառուի միջոցով վաճառվում են խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր հետևյալ պայմաններով` 6 ամիս` 8.5%, 12 ամիս` 9.0%, 24 ամիս` 9.2% և 36 ամիս` 9.5% տարեկան եկամտաբերությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման իրավունքը հնարավորություն է ընձեռում մինչև մարման ժամկետի լրանալը, հետգնման օրը, հետ վերադարձնել պարտատոմսերը` ստանալով նաև մինչ հետգնումը հաշվարկված ամբողջ տոկոսագումարը:
Վաճառքում առկա պետական խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր |
||
Մարման ժամկետ |
Հետգնման իրավունք |
Տարեկան եկամտաբերություն |
6 ամիս |
3 ամիս հետո |
8.5% |
12 ամիս |
9 ամիս հետո |
9.0% |
24 ամիս |
15, 18 և 21 ամիս հետո |
9.2% |
36 ամիս |
27, 30 և 33 ամիս հետո |
9.5% |
«ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել առցանց եղանակով՝ www.gp.minfin.am կայքի միջոցով կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝
- Ամիրյան 23/1,
- Տիգրան Մեծի 24,
- Կոմիտաս 49:
Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում:
Պետական պարտատոմսերի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.minfin.am ինտերնետային կայքից:
Հեռախոսներ՝ 011 910 422 և 011 910 416»,- ասվում է հայտարարության մեջ: