Քաղաքականություն

Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելուց հրաժարվելու մասին

2 րոպեի ընթերցում

Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելուց հրաժարվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը պատրաստվում է պարզաբանել 2023 թ.-ին Հայաստանի տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժություններ անցկացնելուց Երևանի հրաժարվելու մասին հայտարարությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը:

«Սա Հայաստանի վարչապետի կողմից բավականին նոր հայտարարություն է: Կարծում եմ, որ ՀԱՊԿ-ի գծով գործընկերները կապի մեջ կլինեն, կհստակեցնեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները։ Ամեն դեպքում, Հայաստանը մեր շատ մտերիմ դաշնակիցն է: Մենք կշարունակենք երկխոսությունը, այդ թվում՝ այն հարցերի վերաբերյալ, որոնք այժմ շատ բարդ են», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում հայտարարել էր, որ Երևանը մերժել է ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորախմբերի համատեղ զորավարժությունների անցկացումը Հայաստանում, քանի որ Հայաստանը ստեղծված իրավիճակում նպատակահարմար չի համարել զորավարժության անցկացումը: ՀՀ Պաշտպանության նախարարը մերժման մասին գրավոր ծանուցել է ՀԱՊԿ-ի միավորված շտաբին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում