ՀՀ վարչապետը ներքին գործերի երկու փոխնախարար է նշանակել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 9-ին ներքին գործերի երկու փոխնախարար է նշանակել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ Փաշինյանի որոշումների՝ փոխնախարարներ են նշանակվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից ազատված Դավիթ Համբարյանն ու ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատված Արփինե Սարգսյանը: