ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 7-ին, ժամը 20:28-ին ահազանգ է ստացել, որՍպանդարյան գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է պահեստավորած անասնակեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 21:17-ին, մարվել՝ հունվարի 8-ին, ժամը 00։14-ին։ Այրվել է մոտ 350 հակ անասնակեր։
Փրկարարներն իրականացրել են հետհանգեցման աշխատանքներ: